211652_close_icon

Իսլամիստները գլխատել են մարտի դաշտը լքած զինյալներին

views-count3179 դիտում article-date 21:12 14-03-2015
«Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման անդամները գլխատել են իրենց 38 զինյալներին՝ մարտի դաշտից փախչելու համար: Գլխատումը տեղի է ունեցել իրաքյան Մոսուլ քաղաքի հարավում՝ Ալ-Սալամիա շրջանում: Թե որ բախումների ժամանակ են զինյալները լքել մարտի դաշտը, չի հաղորդվում: Ավելի վաղ Իրաքի զինուժը ձեռնամուխ էր եղել Թիքրիթ քաղաքի ազատագրմանը, որի մարտերին մասնակցում է կառավարական զորքի 30 հազար զինծառայող: Եթե օպերացիան հաջող իրականանա, նրանք հնարավորություն ունենան մոտենալ Մոսուլին, որը իսլամիստներն իրենց մայրաքաղաք են հռչակել:

Նմանատիպ նյութեր