Իսլամիստները գլխատել են ճապոնացի պատանդին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գլխատել են ճապոնացի պատանդին՝ լրագրող Քենդզի Գոթոյին: 47-ամյա Գոթոն, որը անկախ լրագրող էր եւ կինոռեժիսոր, Սիրիա էր մեկնել նախորդ տարվա հոկտեմբերին:
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է, որ տեսանյութը կեղծ չէ:
Երեկ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ իսլամիստների հետ բանակցությունները փակուղում են: Այդպես էլ չի հաջողվել ուղիղ կապ հաստատել ջիհադիստների հետ, որոնք ճապոնացի երկու պատանդների դիմաց պահանջել էին 200 մլն դոլար, իսկ ավելի ուշ՝ փոխանակել նրանց կին-ահաբեկչի հետ:
Ավելի վաղ իսլամիստները հրապարակել էին մյուս պատանդի՝ Հարունա Յուկավայի սպանության տեսանյութը: