7704 դիտում
09:01 26-08-2020
Արսեն Թորոսյանը լքել է մարտի դաշտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռևս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։
Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն և աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսքը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին է, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու և երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։
Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, և ավելին՝ ապաակտիվացրել է նաև սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3110 դիտում
21:12 14-03-2015
Իսլամիստները գլխատել են մարտի դաշտը լքած զինյալներին
10685 դիտում
10:06 14-08-2018
Ուզո՞ւմ եք՝ իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք․ Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում. «Ժողովուրդ»
2718 դիտում
09:40 27-08-2019
Արսեն Թորոսյանը կրկնել է այն, ինչի համար մեղադրում էր Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2293 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»