1048 դիտում
23:16 13-03-2015
Տավուշի մարզի 24 քաղաքացի դրամական օգնություն է ստացել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 36 քաղաքացի՝ Իջևան, Աչաջուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Խաշթառակ, Կողբ, Դովեղ, Բերդավան, Պտղավան, Կոթի, Գոշ համայնքներից:
36 քաղաքացուց 24-ը, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից էին կամ ծեր թոշակառուներ, տարբեր խնդիրների լուծման համար դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունելով և լսելով քաղաքացիներին, հանձնարարական տվեց Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի միջոցներից սոցիալական աջակցություն տրամադրել և բավարարել նրանց խնդրանքը:
Ընդունելության եկած քաղաքացիներից 4-ը մարզպետին էին դիմել աշխատանքի, 2-ը՝ բնակարանի, 1-ը՝ նպաստի վերականգնման և 5-ը՝ այլ բնույթի հարցերով: Բարձրացված բոլոր խնդիրներին ընթացք տրվեցին, և մարզպետ Հովիկ Աբովյանը դրանց վերաբերյալ հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան