Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 13-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարար¬ների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է Ս. Հ.-ը (ծնվ. 1943թ.), ում փրկարարները տեղափոխել անկողին, իսկ շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: