1838 դիտում
21:40 13-03-2015
Արցախի վարչապետն ուսանողներին է ներկայացրել Արցախի տնտեսության ներկա միտումները
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և դասախոսների՝ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:
Վարչապետն ուսանողներին է ներկայացրել գլոբալ տնտեսական իրադրությունն ու միտումները՝ անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը: Խոսելով հանրապետությունում ֆինանսա-տնտեսական ստեղծված իրավիճակի մասին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական զարգացումներն ազդում են նաև Արցախի տնտեսության վրա:
«Եթե 2015 թվականը տնտեսական թռիչքային տարի էինք կանխատեսում, ապա աշխարհում և հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական զարգացումները և դրանց բացասական անդրադարձը մեր տնտեսության վրա հուշում են, որ չենք ունենալու կանխատեսված արդյունքները՝ չնայած վստահ եմ պլանավորված պետական բոլոր ծրագրերի իրականացման մեջ»,- նշել է վարչապետը:
Հանդիպման երկրորդ կեսին, պատասխանելով ուսանողներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի, կառավարության ղեկավարը ներկայացրել է իր մոտեցումները և որոշ մանրամասներ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին՝ հետաքրքիր հանդիպման համար և վստահություն հայտնել, որ ուսանողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կունենան՝ ոչ միայն կառավարության ղեկավարի, այլ նաև Արցախ ժամանող հայտնի գործարարների, տնտեսագետների և այլ գործիչների հետ:
Ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած ուսանողներից մեկին հանդիպման վերջում Ա. Հարությունյանը դյուրաշարժ համակարգիչ է նվիրել՝ հորդորելով մասնագիտական գիտելիքների զարգացման ճանապարհին լավագույնս օգտվել համացանցի տրամադրած հնարավորություններից:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
21:36 09-10-2015
Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին
5186 դիտում
11:16 25-06-2018
Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. ՄԻՊ
Այս բաժնից
1081 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1123 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
841 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան