Եղեգնաձորի քաղաքապետի մեկ տարվա գործունեությունը գնահատվել է բավարար
Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հանրային հաշվետվությունը: Ներկայացվեցին 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսվեց առաջիկա անելիքների մասին: Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին քաղաքապետին և ֆինանսական հավետվությամբ հանդես եկող քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսիստ Աշոտ Հարությունյանին:
Մարզպետը խոսեց համայնքներում իրականացվող պետության կողմից պատվիրված, ինչպես նաև պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում իրականացվող գործունեության մասին, հետաքրքրվեց դոնոր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի աշխատակազմի կողմից կատարած աշխատանքների մասին, առաջարկեց նման կազմակերպությունների հետ կապեր հաստատել և փորձել ծրագրեր ներկայացնել համայնքային խնդիրների լուծման նպատակով:
Ավագանին քաղաքապետի մեկ տարվա գործունեությունը գնահատեց բավարար: Քաղաքապետի գործունեությունը սեփական եկամուտների հավաքագրման գործում բավարար գնահատեց նաև մարզպետ Հարություն Սարգսյանը: