211652_close_icon
views-count649 դիտում article-date 15:32 13-03-2015

Դեղատներից ճնշում չափելու սարքեր է գողացել

Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին: Նա խոստովանել է, որ հունվարին Երևանի Կոմիտասի պողոտայի 55/61 հասցեում գործող դեղատնից գողացել է ճնշում չափելու երկու սարք՝ 37.950 դրամ ընդհանուր արժողության, և յուրաքանչյուրը 8.000 դրամով վաճառել անծանոթ անձանց: Կատարվում է հետաքննություն: *** Արմեն Պ.-ն խոստովանել է նաև, որ հունվարին Երևանի Փափազյան փողոցի 21 հասցեում գործող դեղատնից գողացել է ևս մեկ համանման սարք՝ 15.800 դրամ արժողության, և 8.000 դրամով վաճառել անծանոթ անձի: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր