Արդյո՞ք նախկինում տեղի ունեցած միջուկային պատերազմն է ոչնչացրել կյանքը Մարսի վրա
Անգլիական The Daily Mail պարբերականը հրապարակել է Մարսն ուսումնասիրող հնդկական արբանյակի արած ՙսնկանման ամպի՚ լուսանկարները: Դրանք շատերին տեղիք են տվել մտածելու, որ այս ամպը, որը սովորաբար գոյանում է միջուկային պայթունից, Մարսում տեղի ունեցած միջուկային պայթյունի հետևանք է, ինչը ենթադրում է, որ Մարսի վրա կյանք է եղել:
Գիտնականները, սակայն, նշում են, որ սա, հնարավոր է, երկնաքարի ընկնելու հետևանք է: