211652_close_icon
views-count1130 դիտում article-date 16:49 13-03-2015

Թուրքիայում քրդական հարցով զբաղվող վերստուգիչ հանձնաժողով են ստեղծել

Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել այդ երկրի փոխվարչապետ Յալչին Աքդողանի և քրդամետ Ժողովրդավարական ազգերի կուսակցության անդամների միջև: Թուրքական Haberturk հեռուստաալիքը հայտնել է, որ գործընթացի շրջանակներում հանձնաժողովի կազմում ընդգրկվել են16 հոգի, նրանց թույլատրվել է մասնակցել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունների հաջորդ փուլին: Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը Օջալանի հետ տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին: Հիշեցնենք, որ Օջալանը ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում: Թուրքական իշխանությունների համար նա քրդական երկարամյա հակամարտության կարգավորման առանցքային ֆիգուրանտ է համարվում:

Նմանատիպ նյութեր