211652_close_icon
views-count5533 դիտում article-date 12:04 13-03-2015

Արմավիրի մարզում 26-ամյա երիտասարդը ծեծել է անչափահաս երեխաներին

26-ամյա Ազատ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված օրը և ժամին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի իր տանը կնոջ` Թագուհի Աբգարյանի հետ իրենց ընտանիքի սոցիալական վիճակի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով դիտավորությամբ 3-4անգամ հարվածներ է հասցրել իր մանկահասակ դստերը՝ 3-ամյա Լուսինե Աբգարյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ: Մեկ այլ օր էլ հարվածներ է հասցրել 4-ամյա եւ 5-ամյա որդիներին: Ազատ Սիմոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 118 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր