ԻՊ-ի սպանված ամենաերիտասարդ զինյալը 13 տարեկան է
                        Ֆրանսիայից եկած 13-ամյա տղան, որը հայտնի դարձավ որպես Աբու Բաքր ալ-Ֆարանսի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ մինչ օրս սպանված ամենաերիտասարդ զինյալն է: 
Նա սպանվել էր երկու ամիս առաջ՝ սիրիական բանակի հետ մարտերի ընթացքում: Մինչ հասակակիցների հետ Սիրիա մեկնելը՝ նա ապրում էր Ֆրանսիայի հարավում: Երեխայի հետ զինյալների շարքերն էին ներգրավվել նրա երկու եղբայրները, որոնցից մեկը եւս սպանվել է: Իսլամիստները հայտարարել են, որ գնահատում են երեխայի «սխրանքները»: Իր վերջին լուսանկարում նա ժպտում է՝ ձեռքում զենք պահած:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

