Սիրիայում սպանվել է «Յահյա Ազերի» մականվամբ ադրբեջանցի զինյալը
                        Սիրիայում ահաբեկիչների շարքերում կռվող ադրբեջանցիները համացանցում տեղադրել են «Յահյա Ազերի» մականվամբ ադրբեջանցու սպանված լուսանկարը: Վերջինիս իսկական անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ նա Սումգայիթի բնակիչ էր և սպանվել է Հալեպի մոտակայքում ընթացող թեժ մարտերում:
Սիրիայի պատերազմի առաջին օրվանից սկսած Սիրիայում սպանվել է 100-ից ավելի ադրբեջանզի զինյալ: Նրանցից շատերի լուսանկարներն ադրբեջանցի մոջահեդները տեղադրել են տարբեր սոցիալական ցանցերում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

