Սիրիայում սպանվել է «Զուբեյր Ազերի» մականվամբ ադրբեջանցի զինյալը
                        Սիրիայում կառավարական զորքերը ոչնչացրել են «Զուբեյր Ազերի» մականվամբ ադրբեջանցի զինյալին: 
Մոջահեդները համացանցում տարածել են նրա լուսանկարը, սակայն  անունը չեն հրապարակել: 
Հայտնի է, որ վերջինս Սիրիա էր մեկնել Ադրբեջանի Շեքիի շրջանից: 
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրացումից հետո Սիրաի են մեկնել շուրջ 500 ադրբեջանցիներ, ովքեր կռբվում են տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում:
Մինչ օրս Սիրիայի մարտերում 100-ից ավելի ադրբեջանցի է սպանվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

