ԱՄՆ-ում «տաքսա» ցեղատեսակի շունը նիհարել է 20 կգ. տեսանյութ
ԱՄՆ-ում «տաքսա» ցեղատեսակի էգ շունը, իր նոր տիրուհու հետեւողական խնամքի շնորհիվ կարողացել է նիհարել 20 կգ: Դենիս անունով շունը նման ցուցանիշի հասել է երկու տարում: Նախկինում նրան կերակրել են ֆաստֆուդով:
Տիրուհին՝ Բրուք Բերթոնը, շանը վերցրել էր իր քեռուց, որը տառապում է ճարպակալությունից: Այդ ժամանակ շունը կշռում էր 25 կգ: Քեռին տաքսային կերակրում էր համբուրգերներով եւ պիցցայով, այդ պատճառով էլ շունն ավելորդ քաշ էր հավաքել:
Անասնաբույժը նշել էր, որ ճարպակալած շունը մեկ ամիս կապրի: Նա նաեւ մաշկային հիվանդությամբ էր տառապում: Սակայն նոր տիրուհու հետ Դենիսն առողջ ապրելակերպ է վարել, եւ կյանքին սպառնացող վտանգն արդեն անցյալում է: