Բագրատաշենի սահմանային անցակետը հատել չհաջողվեց
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լիռա Ա.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքներով:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՊՊԾ ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Բորիս Ա.-ին, որը մարտի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]