Լոնդոնում սկսվել է ժանտախտի զոհերի արտաշիրիմումը
Լոնդոնի կենտրոնում սկսվել է XVII դարի ժանտախռի զոհերի մնացորդների արտաշիրիմումը: Բրիտանացի հնագետները կիրականացնեն մոտ երեք հազար մահացածների կմախքների մնացորդների արտաշիրիմումը:
Ժանտախտի զոհերի մեծ գերեզմանը հայտնաբերվել էր Լիվերպուլ փողոցում` մետրոպոլիտենի հերթական կայարանի շինարարության ժամանակ: Ներկայում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Մանագետների խոսքով` կմախքների մնացորդների լաբորատոր հետազոտությունները թույլ կտան առավել հանգամանալից ուսումնասիրել ժանտախտի հարուցիչը, որի պատճառով ժամանակին Լոնդոնում 100 հազար մարդ է մահացել:
Պեղումների առաջին փուլը կտեւի մի քանի ամիս: