Կանանց միամսյակի կապակցությամբ Լոռու մարզի կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հնարավորություն ունեցան դիտելու Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի մոտիվներով ժամանակակից բեմադրությունը՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի արտիստների ներկայացմամբ:
Հանդիսատեսը ջերմ ծափողջույններով ողջունեց ներկայացումը: Նշենք, որ Ալավերդիում անցկացվումէ «Թատերական Լոռի» փառատոնը, որն արդեն իսկ միջազգայինի կարգավիճակ է ստացել: