Տոնական համերգ` Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել համերգ` նվիրված Կանանց միամսյակին: Մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներից կազմված երգչախումբը:
Խմբավարն էր նույն ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վաչագան Նավասարդյանը: Ներկայացվել են 20-րդ դարասկզբի երգահանների, ինչպես նաև մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների գործեր: