Իրավապաշտպանները քննադատել են Իրանին՝ ժողովրդագրության խնդիրներին ուղղված օրինագծերի համար
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է իրանական իշխանությունների այն ջանքերը, որոնք ուղղված են երկրում ծնելիության բարձրացմանը:
Նշենք, որ Իրանի իշխանություններն ավելի վաղ ներկայացրել էին մի քանի օրինագծեր, որոնք կանանց կդրդեն ավելի շատ երեխաներ ունենալ: Օրինագծերից մեկն օրինակ արգելում է հակաբեղմնավորիչներ օգտագործել կանանց: Սահմանափակումներ են մտցվել աշխատանքի ընդունման դեպքում այն կանանց համար, ովքեր երեխա չունեն: Ըստ իրավապաշտպանների՝ նման օրինագծերի նախաձեռնությունը կանանց իրավունքների ոտնահարում է:
Նշենք, որ մինչ այդ Թեհրանը չի փորձել համակարգել ծնելիության մակարդակը, սակայն երկրի իշխանությունները անհանգստացած են բնակչության ծերացման խնդրով: