ԻՊ զինյալները Լիբիայում պատանդ են վերցրել 9 օտարերկրացու
                        “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Լիբիայի նավթամշակման գործարաններից մեկի վրա հարձակման ժամանակ պատանդ են վերցրել 9 օտարերկրացու: 
BBC-ի տվյալներով, հարձակման ընթացքում զինյալները գլխատել են 8 պահակի: 
Պատանդների թվում են Չեխիայի, Ավստրիայի, Ֆիլիպինների և Գանայի քաղաքացիներ: Ավստրիայի արտգործնապարարությունը հաստատել է տեղեկությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

