Եգիպտոսում ԻՊ զինյալները պատանդ են վերցրել օտարերկրացու
                        Կահիրեում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են վերցրել Խորվաթիայի քաղաքացու, որին սպառնում են սպանել: 
30-ամյա Թոմիսլավ Սալոպեկը Եգիպտոսի մայրաքաղաքում  աշխատել է ֆրանսիական գիտական ընկերությունում: Ջիհադականները նրա կյանքի դիմաց Եգիպտոսի իշխանություններից պահանջում են 48 ժամվա ընթացքում ազատել բոլոր բանտարկված մահմեդական կանանց, այլապես, խորվաթը կսպանվի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

