Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցու տնից առգրավել են 25 կգ հաշիշ
Սանկտ Պետերբուրգի թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Սանկտ Պետերբուրդի բնակարաններից մեկում հայտնաբերել են 25 կգ հաշիշ, հաղորդում է Interfax-ը:
Թմրանյութերի մեծաքանակ անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցախմբին ձերբակալելու համար իրավապահներից 4 ամիս էր պահանջվել: Վերջիններիս հաջողվել է պարզել, որ հանցախումբը զբաղվում էր հիմնականում հաշիշի, ամֆետամինի և կոկաինի վաճառքով Սանկտ Պետերբուրգում ու նրա մերձակայքում:
Բնակարանը, որւմ հայտնաբերվել է նաև կոկաին, պատկանում է Ադրբեջանի քաղաքացու: Վերջինս հայտարարել է, թե սննդի խանութի տնօրեն է: Հարուցվել է քրեական գործ: