211652_close_icon
views-count4778 դիտում article-date 09:46 11-03-2015

Եթե ցանկանամ գնալ Գյումրի կամ այլ քաղաք, պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությու՞նը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում: Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում և բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» և «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա և արգելում են իրենց նկարահանել: Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»: Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որևէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր