9734 դիտում
12:25 25-05-2017
Վարչապետը հանձնարարեց շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել
Կառավարության հերթական նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն:
«Քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ, մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն և այլն: Նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,- ասաց նա և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ:
Այնուհետև վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին, քաղաքապետին գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով մեկամսյա ժամկետում հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույց տանիքների և արտաքին այլ տարրեր պարունակող պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետն ասաց, որ պետական և համայնքային բյուջեներից տանիքների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման դեպքում պետք է առաջնորդվել առաջին կետով նախատեսված պահանջներով:
«Ինձ թվում է՝ խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
6381 դիտում
16:58 12-10-2017
Շենքերի ճակատների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները կկանոնակարգվեն
4031 դիտում
13:43 20-04-2017
Վարչապետը հանձնարարեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք ներկայացնել
4778 դիտում
09:46 11-03-2015
Եթե ցանկանամ գնալ Գյումրի կամ այլ քաղաք, պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությու՞նը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
784 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1630 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1321 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ