211652_close_icon
views-count2289 դիտում article-date 09:16 11-03-2015

ՀԾԿՀ–ն ցանկանում է ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս ՀԾԿՀ-ի նախագահը և նրա աշխատակազմը կիմանան, ճաշակի հարց է: Նկատենք, որ մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի և գազի սակագները բարձրացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի արել: Ուստի այդ կառույցին պետբյուջեի հաշվին մի հեծանիվ տալը կարելի է շքեղություն համարել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր