ՀՀ-ում նոր վարկային ծրագիր կմեկնարկի
Մարտի 11-ին տեղի կունենա «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողով:
Համաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին, ՀԲ-ի կրթության ոլորտի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն: