Ախուրյան գյուղում 4 աղջիկների հայրը կտուրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել
Ախուրյան գյուղում կտուրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 70-ամյա Արշակ Արշակյանը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը: Նա ասաց, որ ինքնասպան եղած պապիկը առողջական խնդիրներ ուներ եւ հավանաբար դա է եղել ինքնասպանություն գործելու պատճառը:
Համագյուղացիները պատմեցին, որ նա թեեւ 70 տարեկան է, բայց շատ ավելի երիտասարդ մարդու տպավորություն է թողել: 4 աղջիկ է ունեցել: Բոլորին ամուսնացրել է եւ ապրել է կնոջ հետ հայրական տանը, որը երեք եղբայրների մեջ է բաժանված: Վերջին տարիներին նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել: Թեեւ նա արհեստավոր մարդ է եղել, բայց աշխատանք էլ չի ունեցել եւ սոցիալական վիճակը գնալով վատթարացել է: Գյուղացիները ասում են, որ սոցիալական վիճակն ու տանջող հիվանդությունն է հավանաբար նրան այդ քայլին դրդել: «Շատ լավ, հասնող, շնորքով մարդ էր»,- ասացին համագյուղացիները: