211652_close_icon

Արշալույսի գյուղապետարանում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը

views-count14478 դիտում article-date 11:18 10-03-2015
40-ամյա Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետարանի վարչական շենքում որդու ուսումը Էջմիածին քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին կից հանրակրթական դպրոցում շարունակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ քաշքշել ու հարվածներ է հասցրել կնոջ` Կարինե Սահակյանի գլխի շրջանին: Վարդան Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 118 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր