211652_close_icon

Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

views-count1547 դիտում article-date 16:19 09-03-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր