ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Թբիլիսի է ժամանել
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ժամանել է Վրաստան:
Ինչպես հաղորդում է News Georgia-ն, Զանիերը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ: Հանդիպմանը հատուկ ուշադրությունն է դարձվել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրված դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի փաստին:
Բերուչաշվիլին նշել է, որ Ռուսաստանի քայլը ամբողջապես հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: