Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը շուտով կհամալրեն համարժեքը չունեցող զինատեսակներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բանակի օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է արդիականացնել բանակն ու նավատորմը, որոնք համալրվելու են նորագույն զինատեսակներով, այդ թվում՝ լազերային:
«Որոշ հեռանկարային նմուշներ, իսկ դա փաստորեն «ապագայի զենքն է», արդեն անցել են փորձարկումների փուլը և կսկսվի նրանց մատակարարումը բանակին», ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ բոլոր այդ զինատեսակները Ռուսաստանի անվտանգությունը ապահովում են երկարաժամկետ հեռանկարում:
Պուտինը նաև հավելել է, որ ռուսական իշխանություները նորագույն զինատեսակները տրամադրելու են բոլոր կարգի զորքերին, այդ թվում՝ լազերային և գերձայնային համալիրներ, ինչպես նաև՝ բարձր ճշգրտության համակարգեր:
Ռուս ղեկավարը ընդգծել է, որ ռուսական զենքի որոշ տեսակներ մինչև հիմա համարժեքը չունի աշխարհում: