Ճապոնիայում դանակահարությունից 5 մարդ է զոհվել
Ճապոնական Սումոտո քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով 5 մարդ է սպանվել: Հայտնի է, որ հանցագործը ձերբակալվել է: Ըստ Ճապոնիայի ոստիկանության, 40-ամյա գործազուրկ տղամարդը ձերբակալվել է Սումոտո քաղաքի արևմուտքում տան վրա հարձակվելու և բնակիչներին սկանելու կասկածանքով:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակվողի անունը Տացուխիկո Հիրանո է: Երբ ոստիկանները գտել են նրան, նրա վրա եղել են արյան հետքեր: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա խոստովանել է իր մեղքը: