211652_close_icon
views-count1718 դիտում article-date 13:17 09-03-2015

Կադիրովը Նեմցովի սպանության հիմնական կասկածյալ Դադաևին անվանել է «իսկական հայրենասեր»

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հիմնական կասկածյալ Զաուր Դադաևին անվանել է իսկական հայրենասեր, հաղորդում է BBC-ն: Կադիրովը նշել է, որ ՌԴ ներքին զորքերում իր ծառայության ընթացքում Դադաևը եղել է ամենաանվախ ու քաջ զինվորներից մեկը: «ԶԼՄ-ները հայտարարում են, թե Զաուրը հաստատել է իր մասնակցությունը Նեմցովի սպանության գործում: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Զաուրին, ասում են, որ նա շատ հավատքով մարդ է, ինչպես բոլոր մուսուլմանները, և ցնցված է եղել նաև Շառլի Հեբդոյի դեպքերով: Ամեն դեպքում, եթե դատարանը հաստատի Դադաևի մեղքը, նշանակում է, որ նա ծանր հանցագործություն է գործել»,-ասել է Կադիրովը: Ավելի վաղ Դադաևը խոստովանական որոշ ցուցմունքներ էր տվել:

Նմանատիպ նյութեր