Մարտի 8-ին մանկական ներկայացումներ կլինեն
Մարտի 8-ին` ժամը 18:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Անխելք մարդը» մանկական ներկայացումը: Հեղինակը Հովհաննես Թումանյանն է:
Իսկ ժամը 12:00-ին, 14:00-ին և 16։00-ին կկայանա «Երեք խոզուկներ» մանկական ներկայացումը: Հեղինակը Երվանդ Մանարյանն է:
Ժամը 12:30-ին, 14:00-ին և 15:30 -ին, Խամաճիկների պետական թատրոնում կկայանա «Հենզելն ու Գրետելը» մանկական ներկայացումը: Բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի: