Պեկինում օդի աղտոտվածությունը գերազանցում է նորման ավելի քան 100 անգամ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում առկա թանձր ու կեղտոտ մառախուղի պատճառով այսօր հայտարարվել է ամենաբարձր՝ «դեղին» աստիճան, հաղորդում է Ria Novosti-ն:
Առավոտյան քաղաքի տարբեր թաղամասերում օդում մարդու կյանքի համար վտանգավոր PM-2,5 մանր կոշտ տարրերի առկայությունը գերազանցել է 300, իսկ որոշ հատվածենորւմ նույնիսկ 390 մգր խորանարդ մետրը:
Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ օդում PM-2,5 մասնիկների նորման չպետք է անցնի 25 միկրոգրամ խմ-ը: Պեկինում փակ են դպրոցները, մարդկանց հորդորում են դուրս չգալ փողոցներ: