211652_close_icon

Ուրբաթ երեկոյան Երևանում 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր․ Արեյանը՝ հեղեղումների մասին

views-count1234 դիտում article-date 10:24 28-07-2025
Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում տեղացել է հորդառատ անձրև, 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Նման ինտենսիվ անձրևների պայմաններում որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։ Հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր