Կիևում օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի չափը
Ուկրաինայի պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայությունը հայտատարել է, որ մայրաքաղաք Կիևում օդում թունավոր նյութերը մի քանի անգամ գերազանցում են օդի աղտոտվածության թույլատրելի չափը:
Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ սանիտարահամաճարակաբանական ծառայությունը լաբորատոր ստուգումներն անցկացրել է հունվարի 24-ին:
«Օդի վերցված նմուշներում 2-4 անգամ բարձր է ազոտի դիոքսիդի, ածխածնային օքսիդի և ծծմբային անհիդրիդի առկայությունը: Անվադողերի այրման հետևանքով օդ մղված նման նյութերի քիմիական միացությունները մարդու առողջությանը շատ լուրջ վնաս կարող են հասցնել»,-նշված է հայտարարության մեջ: