211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց

views-count1043 դիտում article-date 21:10 06-03-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր