1200 դիտում
14:11 02-07-2015
Արմեն Աշոտյանի հրամանով 2015-2016 ուստարվանից Հայաստանի ևս 100 դպրոցներում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից "Ազգային երգ ու պար" առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ:
Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: Նշենք, որ "Ազգային երգ ու պար" առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
Հիշեցնենք, որ "Ազգային երգ ու պար" առարկայի տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և խանդավառությամբ է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝ "Ազգային երգ ու պար" առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
18:48 30-09-2015
Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
1273 դիտում
11:23 03-09-2015
Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել. «Ազգային երգ ու պար» առարկան կշարունակվի 6-րդ դասարանում
1163 դիտում
16:24 20-05-2015
«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
2179 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
820 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
760 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը