Reuters-ը հրապարակել է Նեմցովի վերջին նամակը
Օրեր առաջ Մոսկվայում սպանված հայտնի ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի օգնական Օլգա Շորինան Reuters գործակալությանն է ներկայացրել մի երկտող, որը սպանությունից առաջ իրեն էր փոխանցել Նեմցովը:
«Ինձ հետ կապ են հաստատել Իվանովոյից մի քանի դեսանտայիներ: Ծառայողներից 17-ը սպանվել են, նրանք չեն ստանում իրենց աշխատավարձերը և հիմա վախենում են խոսել այդ մասին»,-նշված է նամակում:
Շորինայի խոսքով՝ Նեմցովն այդ ամենը գրառել է, քանի որ զգուշացել է, որ իր գրասենյակում կարող է գաղտնալսող սարք լինել: