211652_close_icon

Երեկ Աժ կին աշխատակիցները նվերներ են ստացել. Ժողովուրդ

views-count7431 դիտում article-date 10:45 06-03-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ տեղեկացրել էր խորհրդարանում ծավալված դժգոհության մասին՝ կապված Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի որոշման հետ՝ այս տարի մարտի 8-ին խորհրդարանում աշխատող կանանց գումարի տեսքով նվեր չի տալու։ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե այս տարի ԱԺ-ն գումար չունի, որպեսզի կանանց նվեր տա: Երեկ թերթը պարզել է, որ ամեն տարի ԱԺ կին պատգամավորները ևս գումարի տեսքով նվեր են ստացել՝ 200-ից 300 հազար դրամ՝ ԱԺ նախագահի ֆոնդի հաշվին, իսկ ԱԺ կին աշխատակիցներին նվեր-գումարը եղել է նրանց աշխատավարձի կեսի չափով: Պարզվում է՝ թերթի հրապարակումից հետո երեկ Աժ կին աշխատակիցները նվեր են ստացել, սակայն ոչ թե գումար, այլ պլաստմասե տարայի մեջ ծաղիկ ու քաղցրավենիք: Ինչ վերաբերում է ԱԺ կին պատգամավորներին, ապա մեր տեղեկություններով՝ նրանք դեռ իրենց նվերները չեն ստացել: Հավանաբար նրանց նվերներն էլ այսօր կբաժանեն: Ըստ տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմը որոշել է կին պատգամավորներին սուրճի բաժակ նվիրել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր