211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են

views-count983 դիտում article-date 09:12 06-03-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր