Այս պահին Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:
[color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: