Բարեգործական համերգ՝ Մալխասի մասնակցությամբ
«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «40 բարության օր» ծրագրի շրջանակներում տեղի կունենա երրորդ բարեգործական համերգը՝ մարտի 6-ին, ժամը 20:00-ին։
Երեկոն կրկին ջազային է լինելու. հանդես է գալու հանրահայտ Լեւոն Մալխասյանը (Մալխասը): Մուտքը՝ 4000 դրամ է: Թե ինչ նպատակի է ուղղվելու հասույթը, կտեղեկացվի հաջորդիվ: Նախորդ համերգի ժամանակ հավաքված գումարը նվիրաբերվել է բուժման կարիք ունեցող երեխայի: