211652_close_icon
views-count1221 դիտում article-date 16:42 05-03-2015

Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հաստատմանը

ՌԴ փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը հայտնել է, որ Մոսկվան չի համաձայնվի, որպեսզի Ուկրաինայի տարածքում հաստատվեն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերը, եթե այդպիսի առաջարկ արվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նա այդպիսի դիրքորոշումը պայմանավորել է նրանով, որ ըստ Մոսկվայի, այս փուլում ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար բավարար են Մինսկյան համաձայնությունները: «Մենք կարծում ենք, որ գոյություն ունեցող Մինսկյան համաձայնություններում հստակ հաստատվել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը: Եվ այժմ պետք է զբաղվել նրանով, որ դիտորդական առաքելությունն արդյունավետ լինի և հետևի Մինսկյան համաձայնությունների իրականացմանը: Դա այս պահին բավական է»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները առաջարկել էին ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի խաղաղապահ ուժերին հաստատվել հակամարտության գոտում:

Նմանատիպ նյութեր