211652_close_icon
views-count2201 դիտում article-date 15:28 05-03-2015

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր