Ուշադրություն վարորդներին. սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]