211652_close_icon
views-count2993 դիտում article-date 09:43 05-03-2015

Վերսանդ Հակոբյանը դատարան է դիմել՝ 42.600 դրամ բռնագանձելու պահանջով. Ժողովուրդ

«ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդ Հակոբյանը կրկին փորձում է իր փողերը դատարանների միջոցով ետ ստանալ: Հակոբյանը 2014 թ. դեկտեմբերի 24-ին դիմել է Արաբկիր Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Խաչկենց» ՍՊԸ-ից հօգուտ իրեն 42.600 դրամ բռնագանձելու պահանջով: Բայց ուշագրավը ոչ միայն 42 հազար դրամի համար դատական քաշքշուկների մեջ ընկնելն է, այլև այն փաստը, որ նախկին պատգամավորը դատարանին միջնորդել է, որ «Խաչկենց» ՍՊԸ-ի դրամական միջոցների և գույքի վրա արգելանք դրվի: Իհարկե, դատավոր Սամվել Թադևոսյանը միջնորդությունը մերժել է, բայց փաստն ինքնին խոսուն է: Թերթը նախկինում գրել էր, որ Երևանի «Շամպայն-գինիների գործարանը», որը պատկանում է Վերսանդ Հակոբյանին, դիմել էր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ից 425.740 դրամ բռնագանձելու պահանջով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր