Գ. Արսենյանը չի մասնակցի այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մասնակցելու այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին: Նա թերթի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցող գործընթացները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խնդիրներն են: Պատգամավորը նշել է, որ ինքը «չի շեղվելու» այն ուղուց, որը որդեգրել է և շարունակելու է պայքարել երկրում նորմալ պայմաններ ստեղծելու համար: Ի դեպ, ԲՀԿ-ական շատ պատգամավորներ երեկ դեռ չէին որոշել՝ կմասնակցեն այսօր կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարին, թե ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


